Եթե ես էլ ձևը գտնեի, շաքարավազ կներկրեի. Շիրակի մարզպետ. galatv.am (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում այսօր անդրադառնալով Շիրակի մարզի տնտեսական քաղաքականությանը, ասաց, որ իր համար զարմանալի է, որ գյումրեցիները, անգամ նրանք, ովքեր արտերկրում են, խուսափում են Գյումրիում ներդրումներ կատարելուց:

«Ես զարմանում եմ, մարդիկ, օրինակ, գազալցակայան են հիմնում, որը իրենց եկամուտ է բերում, բայց աշխատատեղի հարց այնքան էլ չի ապահովում, կամ որ եկեղեցի են կառուցում»,- ասաց Շիրակի մարզպետը:

Ըստ մարզպետի՝ արտադրություն կազմակերպելուց խուսափում են: Մեր այն նկատառմանը, որ ռիսկային է արտադրություն կազմակերպելը, տնտեսական, քաղաքական կուրսի պատճառով է, որ խուսափում են արտադրությունից, պարոն Ցոլակյանը հակադարձեց՝ ասելով. «Սխալ չէ տնտեսական քաղաքականությունը»:

«Ինձ համար ընդհանրապես անհասկանալի է, որ ասում են, թե բիզնես դնենք, փայ կմտնեն, ինձ համար անհասկանալի է, այդ երբ են եկել Շիրակում ուզեցել բիզնես դնել, որ գլխներից չենք դրել, արտոնություններ տվել»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Տեսանյութը՝ Galatv.am-ի




Լրահոս