
Քիչ առաջ armlur.am-ի թղթակիցը Մաշտոցի պուրակից հայտնեց, որ այս պահին բնապահպան ակտիվիստները բնական հյութերով տոնում են իրենց հաղթանակը: Ակտիվիստների մի մասը նշեցին, որ մինչեւ իրենց աչքով չտեսնեն չեն հավատա, որ կրպակները ապամոնտաժվելու են: Հիշեցնենք, որ այսօր Սերժ Սարգսյանը այցելել է Մաշտոցի պուրակ ու հանձնարարել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ապամոնտաժել կրպակները: Մաշտոցի պուրակում քեֆ ուրախություն է: