Նոր Նորքի բոլոր երիտասարդներին հրավիրում եմ միասին պարելու. Ս. Ֆարմանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թիվ 2 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու Սամվել Ֆարմանյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.”Նախընտրական քարոզարշավը մոտենում է իր ավարտին: Եվս 4 օր, և այն կմնա պատմության գրկում՝ իր հիշարժան ու ոչ հիշարժան բոլոր դրվագներով, ոգևորիչ և հիասթափեցնող իրադարձություններով ու զգացումներով:
Իմ աջակիցների և համախոսհների հետ միասին որոշել ենք ուրախ նոտայով ավարտել քարոզարշավը, ինչպես այն սկսել էինք, որոշել ենք Նոր Նորքի N 2 ընտրատարածքի երիտասարդության հետ միասին բարձր տրամադրությամբ ավարտել այն: Մայիսի 4-ին, ժամը 17:00-ից Նոր Նորքի 7-րդ զանգվածում (Հունան Ավետիսյան 52-53 շենքերի բակ կամ դեպի 8-9 զանգվածներ տանող կամրջի հարևանությամբ) տեղի կունենա սիրված երգիչներ Միշոյի, Էմմիի, Ռոլանդի (Ռեինկարնացիա), Իվետա Մուկուչյանի, DJ Սերժոյի և Սուրեն Փահլևանյանի համերգը՝ ի աջակցություն ինձ:
Նոր Նորքի բոլոր երիտասարդներին հրավիրում եմ միասին պարելու, ուրախանալու ու ևս մեկ անգամ ամրագրելու, որ մենք քարոզարշավին հրաժեշտ ենք տալիս բարձր տրամադրությանբ, բոլորի հանդեպ հարգանքի և սիրո զգացումով, ու իհարկե, մայիսի 6-ին ՀԱՄՈԶԻՉ հաղթանակի սպասումով!!!”:




Լրահոս