
Իլինոյս նահանգում ամերիկուհին մոր հետ վեճի ընթացքում կծել է շանը: Նրան մեղադրանք է ներկայացվել կենդանիների հետ դաժան վերաբերմունքի համար: The Telegraph-ը գրում է, որ հարեւանները բղավոցներ լսելով ոստիկանություն են կանչել: Ոստիկանության տվյալներով`19-ամյա Հարները վեճի ընթացքում ճանկռել է մոր դեմքը, ինչպես նաեւ կծել շանը:Շան մեջքին կծածի երեք հետք է եղել: Շուննել իր հերթին ինքնապաշտպանվելու նպատակով կծել է տիրուհուն: