Բազմոց` անիվների վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հանրահայտ Toyota ավտոընկերությունը Պեկինի ավտոսրահում ներկայցրել է ապագայի փոխադրամիջոցը`բազմոց ակերի վրա,-գրում է Daily Mail-ը:
Նորաստեղծ փոխադրամիջոցը արտաքուստ նման է հաշմանդամի էլեկտրական սայլակի, որը կառավարվում է 2 ղեկաձողերի օգնությամբ: Դրա առավելագույն արագությունը 32կմ/ժ է: “Մենք ցանկացել ենք դրական զգացողություններ պարգևել այն մարդկանց, ովքեր կտեսնեն մեր հիբրիդային տեխնոլագիայով ստեղծված մեքենան”,- նշել է ընկերության ղեկավար Ակիո Տոյոդան: Toyota-ն չի սահմանափակվել այս յուրահատուկ մեքնայով: Ընկերությունը նաև ներկայացրել է մեքենայի մեկ այլ մոդել Fun-Vii -ն, որն ի վիճակի էր վայրկյանների ընթացքում փոխել իր արտաքին տեսքը` շնորհիվ թափքի վրա առկա սենսորային էկրանի:




Լրահոս