ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը լրացուցիչ գնաճ է առաջացնելու. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թեեւ 16 օր հետո պետք է Հայաստանը ստորագրի Եվրասիական միությանը միանալու մասին փաստաթուղթը, այնուամենայնիվ, մի շարք հարցեր դեռ անորոշ են: «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ մոտ 900 անուն ապրանքի մասով, որ ՀՀ-ն բանակցում էր, որպեսզի մաքսատուրքերը չբարձրանան, դեռ հաջողության չի հասել: Այլ կերպ ասած` ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը լրացուցիչ գնաճ է առաջացնելու: Երեկ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի ղեկավար Անահիտ Խեչոյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել` արդյոք հայկական կողմին հաջողվել է պայմանավորվել եւ խուսափել թանկացումներից: «Նախարարն արդեն ասել է, որ տնտեսական մասով բանակցություններն ավարտված են, որից հետո մեզ ոչ մի հայտ չի ներկայացվել: Հիմա դաշտն արդեն քաղաքական մասում է, այսինքն` ՀՀ արտգործնախարարությունը համաձայնագիրն է պատրաստում, մենք այս պահին ասելիք չունենք»,-պատասխանեց նախարարության ներկայացուցիչը` այդպես էլ չհստակեցնելով թանկացումներ կլինե՞ն, թե՞ ոչ»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս