
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում պայթյունի հետևանքով զոհվել է 14 մարդ: Այդ մասին տեղեկացնում է Agence France-Presse-ը:
Ահաբեկչությունն իրականացվել է Բաղդադի շիական թաղամասում: Պայթել է պայթուցիկով ավտոմեքենան:
Նշվում է, որ տուժել են 40 մարդ: Զոհերի և տուժածների թիվը ճշտվում է: