Հայկական մաֆիայի գործը Լոս Անջելեսում մոտենում է ավարտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոս Անջելեսում դատապարտվել է «Հայկական ուժ» (Armenian Power) խմբավորման դեմ հարուցված երկու սենսացիոն գործերի մասնակիցներից մեկը: Գործերը հարուցվել են 2011թ.-ին և վերաբերվում են ընդհանուր առմամբ 90 մեղադրյալների:

Ինչպես տեղեկացնում են տեղի դաշնային դատախազությունից, այս պահին դատապարտվել են միայն 2-3 մարդ, մյուսների քրեական գործերը ընթացքի մեջ են:

«Հայկական ուժը», որը կազմավորվել է 1980թ.-ին, ունի մոտ 250 լիիրավ անդամներ և մի քանի հարյուր կազմակերպությանը հարող անձինք:

Ինչպես բոլոր նման կազմակերպություններ, այն ի սկզբանե կոչված էր օտարներից և մրցակիցներից պաշտպանվելու, սակայն հետագայում այն վերաճել է հանցավոր խմբավորման, որը զբաղվում է ամեն բանով՝ սպանություններից և մեքենայություններից մինչև շորթում և բանկերի թալան:

Ապրիլին խմբավորման 36-ամյա անդամ Արամ Շարոպետրոսյանը՝ «Ձի» մականունով, մեղավոր է ճանաչվել հանցավոր համաձայնության և շորթման մեջ: Այժմ Լոս Անջելեսի դատարանը նրան դատապարտել է 16 տարվա ազատազրկման:

Ա. Շարոպետրոսյանի փաստաբան Չարլզ Պերեյրա-Սուարեսը շեշտը դրել է այն բանի վրա, որ իր պաշտանյալն արդեն կրում է 25-ամա ազատազրկման պատիժը, որին նա դատապարտվել է երկու տարի առաջ: Նա պնդել է, որ խոսքը գնում է գրեթե նույն հանցանքի մասին, և դատախազությունն ուղղակի փորձում է արհեստականորեն ավելացնել նրա պատժաչափը: Դատախազությունն առարկում էր՝ նշելով, որ խոսքը բոլորովի այլ հանցագործության մասին է:




Լրահոս