
“Բարգագավաճ Հայաստան” կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում գնել է մեծ հյուրանոցային
համալիր: Ըստ աղբյուրների գործարքը կազմել է 60 մլն եվրո,- գրում է REGNUM
գործակալությունը: Նշվում է, որ Ծառուկյանին պատկանող “Մուլտի Գրուպ” ընկերության տնօրեն
Սեդրակ Առուստամյանը 2011-ի դեկտեմբերին
այցելել է Լատվիայի մայրաքաղաք: Առուստամյանը նշել, է որ իր այցի նպատակը Ռիգա հյուրանոցային
համալիրի ձեռքբերումն է: 2004-ից Ռիգա հյուրանոցը պատկանում է 000 MIRA-G-ին, որտեղ 100 տոկոսանոց կապիտալի տերը Վենիամին Գուրեւիչն է: