Դիակ՝ Սեվանա լճում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ մայիսի 1-ին դժբախտ պատահար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես դեպքի վայրից armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16-ի սահմաններում անհայտ քաղաքացին ահազանգել է Ոստիկանության Սևանի բաժին և հայտնել, որ Սևանա լճի կառամատույցում “Մայամի” լողափի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու ջրախեղդված դի, և այն լճից դուրս բերելու համար անհրաժեշտ է ջրասուզակների օգնությունը։ Ջրասուզակը լճից դուրս բերեց ջրախեղդի դին։ Դատաբժիշկը զննելով՝ հայտնեց, որ դիակի վրա բռնության հետքեր չկան։ Ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ ջրախեղդված անձը Սևան քաղաքի բնակիչ 82-ամյա Հրանտ Գուլոյանն էր։ Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ Հ. Գուլոյանը բնակվում էր միայնակ, սակայն նրա երեխաները գտնվում են Ռուսաստանում։ Այս պահին Սևանի շտապօգնության 1-03 ծառայությունը մեքենայով դին տեղափոխում է դիահերձարան։ Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սևանի քննչական բաժնում նյութեր են նախպապատրաստվում




Լրահոս