Ինչպես արդեն նշել էինք այսօր Սերժ Սարգսյանը հանդիպման մեկնելիս կանգառ է ունեցել մայրաքաղաքի Մաշտոցի պուրակում: Սերժ Սարգսյանը շրջել է պուրակում, դիտել նոր տեղադրված տաղավարները: Այնուհետև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացրել է իր դիտարկումները պուրակի հետ կապված, հորդորել քաղաքապետին` ապամոնտաժել Մաշտոցի պուրակի կրպակները:”Մենք հաղթեցինք, հաղթեց արդարությունը, հաջորդը ժողովուրդ Թեղուտն է լինելու”,-Արդեն ամիսներ շարունակ Մաշտոցի պուրակում կրպակների ապամոնտաժման դեմ պայքարող բնապահպան ակտիվիստները Մաշտոցի պուրակում բնական հյութով և նման վանկարկումներով տոնեցին իրենց հաղթանակը: Ակտիվիստ Արմոն Սաֆարյանը դեմ է, որ այսօր Ս.Սարգսյանի հայտարարությունը համընկավ նաընտրական քարոզաշավի հետ .” 85 օրերի մեջ կարելի էր ավելի հարմար օր ընտրել, մենք պաշտոնապես հայատարարություն կանենք, որ ոչ մի կերպ չենք առնչվում նախընտրական քարոզարշավի հետ և չենք ուզենա, որ այս ամենը դիտարկվի որպես նախընտրական քարոզարշավի մաս”,-ասաց նա : Ակտիվիստները նաև վեճի բռնվեցին Արմենիա Հեռուստաընկերության լրագրողների հետ ՝ պատճառաբանելով, որ սխալ իմֆորմացիա են տարածել իրենց մասին: Նշենք նաև, որ բնապահպան ակտիվիստները չնայած նախագահի հայտարարությանը ասացին.”Մինչև աչքներովս չտեսնենք, չենք հավատա”:
Մենք հաղթեցինք, հաղթեց արդարությունը,բնապահպան ակտիվիստներ (տեսանյութ)
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ