
Բռնցքամարտի երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը խոստովանել է, որ չի թերագնահատում մրցակից Պոլ Սմիթի հնարավորությունները:
«Չեմ պատրաստվում թերագնահատել Սմիթին: Միշտ էլ մտածում եմ, որ մենամարտելու եմ աշխարհի լավագույն բռնցքամարտիկի հետ: Ես պատրաստ եմ պաշտպանելու աշխարհի չեմպիոնի իմ տիտղոսը և գտնվում եմ հիանալի մարզավիճակում»,- նշել է Աբրահամը Boxing Scene-ի հետ զրույցում:
Արթուր Աբրահամի և Սմիթի մենամարտը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին: