Ուկրաինայում զոհերի թիվը գերազանցել է 3500-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի արևելքում հակամարտության զոհ են դարձել ավելի քան 3500 մարդ՝ ներառյալ MH17 չվերթը կատարող մալայզիական ինքնաթիռի վթարի զոհերը: Այս մասին հայտարարել է Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվան Շիմոնովիչը:

Ժնևում կայացած Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի խորհրդի նիստում Շիմոնովիչը հայտնել է, որ վերջին գնահատականներով, հակամարտության զոհերի թիվը կազմում է 3543 մարդ:

Նա հայտարարել է, խոսքը գնում է այս պահին հաստատված տեղեկատվության մասին, իսկ զոհերի իրական թիվը, ամենայն հավանականությամբ, զգալիորեն ավերի մեծ է:

Երկու շաբաթ առաջ Շիմոնովիչը խոսել էր 3000 զոհերի առկայության մասին՝ ներառյալ խաղաղ բնակիչների և երկու կողմերից մարտական գործողությունների մասնակիցները, տեղեկացնում է BBC-ին:




Լրահոս