
Այսօր` սեպտեմբերի 24-ին, Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում երկու առանցքային ելույթներ են սպասվում՝ ԱՄՆ նահագահ Բարաք Օբամայի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի ելույթները: Երկուսն էլ աշխարհին են դիմելու՝ «Իսլամական պետության» գրոհայինների դեմ միավորվելու խնդրանքով:
Նույն օրը Բարաք Օբամայի նախագահությամբ տեղի կունենա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, որին խոսք կգնա «Իսլամական պետության» սպառնալիքի դեմ պայքարի մասին: Սպասվում է, որ Անվտանգության խորհրդի անդամները համատեղ բանաձև կստորագրեն՝ ողղված գրոհայինների դեմ պայքարին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանին: Ռուսական պատվիրակությունը ՄԱԿ-ում կգլխավորի երկրի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որի ելույթը նախատեսվում է սեպտեմբերի 27-ին, տեղեկացնում է BBC-ին: