
«Բաշնեֆտ» ընկերության տնօրենների խորհուրդը չեղյալ է համարել «Սիստեմա» նավթաքիմիական ընկերության հետ գործարքը: Այս մասին հաղորդվում է «Բաշնեֆտ»-ի տարածած հաղորդագրությունում: ITAR-TASS-ի աղբյուրի փոխանցմամբ, այս ամենը կապ ունի «ԱՖԿ Սիստեմա»-ի տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Եվտուշենկովի տնային կալանքի հետ:
Այս գործարքով նախատեսվում էր «Բաշնեֆտ»-ի բաժնետոմսերի 98 %-ի վաճառք, որի արժեքը կկազմեր 6,2 մլրդ ռուբլի:
Հիշեցնենք, որ նա մեղադրվում է «Բաշնեֆտ»-ի գործով ֆինանսական միջոցների լվացման մեջ: Այս գործով կալանավորված են նաև Բաշկիրիայի նախկին նախագահ Մուրթազ Ռախիմովի որդին՝ Ուրալ Ռախիմովը, և հայ գործարար Լևոն Հայրապետյանը: