ՄԻՆՉԵՎ ԱՏԱՄՆԵՐԸ ԶԻՆՎԱԾ` ՉԵՆ ԳՆՈՒՄ ՀԱՆԴԻՊՄԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ, ԲՀԿ համամասնական ցուցակի 4-րդ համարում տեղ գտած Գուրգեն Արսենյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանից ինքը հարցրել է, թե ինչ է եղել Էջմիածնում իր գոտու մեջ խրված, եւ տեղեկացել է, որ Ծառուկյանի մոտ ե՛ւ զենք է եղել, ե՛ւ «Վերտու» հեռախոս:
-Պարո՛ն Արսենյան, ինչո՞ւ ԲՀԿ քարոզարշավներին չեք գնում:
-Ես 47 համայնք եմ գնացել, եթե Դուք դա ձեւակերպում եք, որ ես քարոզարշավին չեմ մասնակցում, ուրեմն հալալ է Ձեզ, ես գյուղական համայնքներ եմ գնում:
-Նկատի ունեմ կոնկրետ Գագիկ Ծառուկյանի հետ ինչո՞ւ չեք մասնակցում քարոզարշավներին:
-Դե ամեն մեկս մի ճանապարհով ենք գնում, Ծառուկյանի հետ մի քանի օրից ենք գնալու, այս անգամ Գեղարքունիքի մարզ:
-Ուրիշ ի՞նչ կերպ եք աշխատում ԲՀԿ-ին ձայներ ապահովելու համար:
-Դե որտեղ որ նայում ենք` ձայն կա, գնում, բռնում, բերում ենք մեր կուսակցություն: Իզո՞ւր եմ ակնոց դնում, դնում եմ, որ տեսնեմ` որտեղ ձայն կա ու ձայն չկա: Մեր կողմնակիցների, մեր բարեկամների, մեր քարոզչությունից հետո մարդիկ իրենց վերաբերմունքը փոխում են, որի արդյունքում դա դառնում է ձայն:
-ԲՀԿ-ի ներսում տեղի ունեցող զարգացումներից տեղյա՞կ եք, ինչո՞ւ ԲՀԿ-ի համամասնական ցուցակի առաջին եւ երկրորդ համարների տեսակետները չեն համապատասխանում իրար:
-Իսկապե՞ս Դուք այդ կարծիքին եք:
-Այո՛, օրինակ` Էջմիածնում կայացած հանդիպման ժամանակ, երբ քամին բարձրացրել էր Ծառուկյանի պիջակի փեշը, եւ երեւացել էր գոտու մեջ խրված ատրճանակը,  Ծառուկյանը հայտարարել էր, թե դա «Վերտու» հեռախոս է, իսկ Վարդան Օսկանյանն այլ բան էր պնդել` ասելով, որ իր տպավորությամբ դա իրոք զենք է:
-Իսկ դրանից հետո Ծառուկյանն էլ ասաց, որ զենք է եղել:
-Բայց Օսկանյանի հայտարարությունից հետո հաստատեց:
-Էդ մարդուն դրանից հետո են հարցրել, ինքն էլ այդ ժամանակ է ասել: Մինչեւ այդ Դուք Ծառուկյանին հա՞րց եք ուղղել:
-Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը հայտարարեց, որ  «Վերտու» հեռախոս է:
-Ասում էիք Ծառուկյանի ու Օսկանյանի, հիմա էլ ասում եք մամլո խոսնակի:
-Ծառուկյանին առնչվող հարցերին նրա մամլո խոսնակն է պատասխանում, նրանից ենք տեղեկացել:
-Եթե չեք կարողանում նրա հետ անձնապես խոսել, ես մեղավոր չեմ:
-Նախքան Ծառուկյանի հաստատելը, որ զենք է եղել, Դուք ի՞նչ էիք կարծում`  զե՞նք էր, թե՞ հեռախոս:
-Ես անձամբ իրենից եմ հարցրել, ինքն էլ ասել է, որ մի կողմը հեռախոս էր, մի կողմում զենք էր, ի՞նչ է եղել: Քանի որ ես մարզերում էի, տեղյակ չէի, ես հետո եմ նրան տեսել ու հարցրել եմ: Էնպես չլինի, որ մենք բոլորս, մինչեւ ատամներս զինված, գնում ենք հանդիպման:
-Բայց պե՞տք է մինչեւ ատամները զինվել, նոր գնալ ժողովրդի հետ հանդիպման:
-Դու որ մի տեղ գնում ես, կասմետիկա օգտագործո՞ւմ ես, թե՞ չէ, կասմետիկան էլ զենքն է, տեղյա՞կ չես:
-Անընդհատ շրջանառվում է, որ ԲՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանի պրոյեկտն է, այդ կուսակցությունը նրա շահերն է ներկայացնում, եթե դա հաստատվի, Դուք կմնա՞ք ԲՀԿ-ում, թե՞ դուրս կգաք այդ ֆորմատից:
-Իսկ Բիլ Քլինթոնի վրա չե՞ն գցում, նման բան չե՞ն անում: Եթե այսքանից հետո ԲՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանի պրոյեկտն է, ուրեմն էդ տղուն հալալ ա:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս