Բեն Լադենի մտերիմ ծայրահեղական իսլամիստ քարոզիչն անմեղ է ճանաչվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հորդանանի դատարանն անմեղ է ճանաչել ծայրահեղական իսլամիստ քարոզիչ Աբու Կատադային, ով մեղադրվում էր ահաբեկչության մեջ:

Հոգևորականը մեղադրվում էր 2000-ին Հորդանանում պայթյունների նախապատրաստման մեջ, որոնք հաջողվել էր կանխվել: Հունիսին Աբու Կատադան Հորդանանի դատարանի կողմից անմեղ էր ճանաչվել նաև 1998թ. ահաբեկչության գործով:

Բեն Լադենի «աջ ձեռքը» համարվող Աբու Կատադան՝ Մեծ Բրիտանիայից, Հորդանան էր արտաքսվել հուլիսին՝ տեղի ունեցած երկարատև դատավարությունից հետո: Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ դատաքննության ցանկացած ավարտի դեպքում Աբու Կատադայի մուտքը երկիր կարգելվի, հայտնում է BBC-ն:




Լրահոս