
Մանկապղծության մեջ կասկածվող հոգևորական Գլեբ Գրոզովսկին՝ Սանկտ Պետերբուրգից, Իսրայելում կալանքի տակ կմնա մինչև հոկտեմբերի 2-ը: Նման որոշում է կայացրել երկուշաբթի օրը Երուսաղեմի դատարանը:
Մոտ ժամանակներս դատավորները պետք է որոշում կայացնեն Գրոզովսկուն Ռուսաստանին արտահանձնելու վերաբերյալ, ուր նրան կասկածում են անչափահասների նկատմամբ անպարկեշտ գործողություններ կատարելու մեջ:
Ինքը Գրոզովսկին կտրականապես հերքում է մանկապղծության մեջ իր դեմ ներկայացված մեղադրանքները՝ անվանելով տեղի ունեցածը հետապնդում՝ քաղաքական դրդապատճառներով. հայտնում է BBC-ն:
«Մենք ունենք ապացույցներ իմ անմեղության մասին, և հույս ունենք, որ իսրայելցի դատավորները հաշվի կնստեն դրանց հետ», – հայտարարել է դատարանում հոգևորականը: