Պահանջում ենք ստվերից հանել չինովնիկների բիզնեսները. «Ոչ թալանին»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը դատապարտում է կառավարության կողմից մշակված նոր օրինագիծը շրջանառության հարկի վերաբերյալ, որը ընդունվեց 21.06.2014 թ.-ի ԱԺ արտահերթ նիստում:

«Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը միանում և սատարում է մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին, ովքեր իրենց բողոքի ձայնն են բարձրացնելու հինգշաբթի օրը կառավարության շենքի մոտ:

Այս օրինագիծը մշակվել է իբրև թե հարկատուներին «ստվերից» հանելու նպատակով, սակայն ակնհայտ է, որ այն միայն լրացուցիչ բեռ է ավելացնելու փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների վրա:Սա բերելու է գների նոր աճի, այդ ժամանակ հասարակ սպառողն ել անմասն չի մնալու թանկացումների հերթական շղթայից :

«Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը պահանջում է կառավարությունից նախ «ստվերից» հանել որոշ պետական պաշտոնյաների ու չինովնիկների բիզնեսները և պարտադրել, որպեսզի մինչև վերջին լուման վճարեն հարկերը պետական բյուջե:

«Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնություն




Լրահոս