ՆԱԵՎ «ԿՐԻՄԻՆԱԼԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս օրերին կալանավայրերից ազատ են արձակվում տարբեր քրեական տարրեր՝ ՀՀԿ-ի օգտին աշխատելու պայմանով: Ըստ մեր աղբյուրների` այդ մարդկանց ազատ են արձակում հիմնականում պայմանական վաղաժամկետ հիմքով: Ընդ որում, խոսքը հիմնականում Երեւանի բնակիչ քրեական տարրերի մասին է, որոնք արդեն իսկ տարբեր ընտրատարածքներում ներգրավվել են նախընտրական գործընթացներում: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, սակայն, հերքեց այդ լուրերը: «Ինչպե՞ս է կրիմինալը պաշտպանելու մեզ: Ամբողջ ազգին կրիմինալի տեղ եք դրել: Մի կողմից վարկաբեկում են, որ այս ազգը կաշառակեր է, ընտրակաշառք է վերցնում: Մյուս կողմից էլ պրովոկացիա են անում, որ այնքան կրիմինալ են, որ բանտերից մարդ են դուրս թողնում, քարոզարշավ կազմակերպում»,-դժգոհեց նա:




Լրահոս