Եվտուշենկովի փաստաբանները նրա ազատման դիմաց 300 մլն ռուբլի գրավ են առաջարկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի քաղաքային դատարանը հետաձգել է ԱՖԿ «Սիստեմայի» ղեկավար Վլադիմիր Եվտուշենկովին տնային կալանքի տակ պահելու վերաբերյալ բողոքի քննարկումը:

Դատավորը հայտարարել է, որ բողոքը քննության կառնվի սեպտեմբերի 25-ին: Դատական նիստը հետաձգվել է այն կապակցությամբ, որ դատախազի պահանջով Եվտուշենկովը որոշ փաստաթղփր պետք է ներկայացնի դատարանին: Ինչպես տեղեկացնում է Интерфакс-ը, դա է պահանջում գործող օրենսդրությունը:

Եվտուշենկովի ներկայացուցիչներն ու փաստաբանները հայտարարել են նրա ազատ արձակման դիմաց 300 մլն ռուբլի գրավ վճարելու պատրաստակամության մասին:
Դատարանը ստուգում է օլիգարխին տնային կալանքի ենթարկելու որոշման օրինականությունը: Ինքը՝ գործարարը, դատական նիստին ներկա չի գտնվել:




Լրահոս