Այսօր՝ ապրիլի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
Ինչպես armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20.00-ի սահմաններում ՌԴ քաղաքացի 33-ամյա Ալեքսանդր Վելմյակինը, վարելով “Մերսեդես-Բենց” մակնիշի 77 ԼD 277 համարանիշի ավտոմեքենան, Ագարակ-Մեղրի ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարահի երթեւեկելի գոտուց և մոտ 10 մետր գլորվել ձորը: Վթարի հետևանքով Ա. Վելմյակինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մեղրիի տարածաշրջանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վարչական պրակտիկայի գծով տեսուչ Արամ Ոսկանյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի քննիչ Արմեն Սիմոնյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ իր տեղեկություններով վթարի ենթարկվածը որպես ենթասպա ծառայում է Մեղրիում տեղակայված ՌԴ զորամասում: