Այսօր` սեպտեմբերի 24-ի առավոտյան, Մոսկվայի հյուսիսում հայտնաբերվել է հրազենի վնասվածքներից զոհված տղամարդու դիակ: Հետագայում պարզվել է, որ սպանվածը հրեական «Օշեր» ակումբի գլխավոր տնօրեն Սերգեյ Սլադկովն է:
Մայրաքաղաքի Օլոնեցկի փողոցի վրա մարդասպանը 19 գնդակ է արձակել Սլադկովի «Ջիպ Գրանդ Չերոկի» մեքենայի առջևի ապակու վրա:
Դեպքի վայրի զննումը ցույց է տվել, որ տղամարդն անմիջապես մահացել է. տեղեկացնում է LifeNews-ը: Փորձագետների կարծիքով՝ տղամարդը մահացել է դեռևս նախորդ օրը՝ ժամը 23-ի սահմաններում: Սակայն քանի որ կայանատեղին վատ է լուսավորված, մեքենայի ներսում դիակը հայտնաբերվել է միայն առավոտյան: