Սարդ-մարդը մագլցել է հերթական բարձրահարկի տանիքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիացի լեռնագնաց Ալեն Ռոբերը, ով հայտնի է որպես Սարդ-մարդ, մագլցել է Եկատերինբուրգի ամենաբարձր շենքերից մեկի՝ «Վիսոցկի» բիզնես-կենտրոնի շենքի տանիքը: Իր ողջ կարիերայի ընթացքում առաջին անգամ նա ապահովագրել է իր երթը դեպի «գագաթ», այլապես քաղաքային իշխանությունները չէին թույլ տա նրան գրավել բարձունքը:

Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը, բարձրահարկը գրոհելու համար Ալենին 2 ժամից էլ պակաս է պահանջվել: Նրա խոսքով՝ բարձրանալու ընթացքը նորմալ է եղել, թեև փոքր-ինչ շոգ է եղել, և նրա մեջքը ցավացել է ֆիզիկական ծանրաբեռնվածության պատճառով: Ալեն Ռոբերը հայտնի ֆրանսիացի լեռնագնաց է, նա աշխարհի տարբեր քաղաքներում 70 բարձրահարկ է «գրավել»:




Լրահոս