«ՏԱՄՈԺՆԻԿ» ԳԱԳՈ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թիվ 16 ընտրատարածքում ճնշումներ են սկսվել Հայ ազգային կոնգրեսի թեկնածու Գեւորգ Գեւորգյանի կողմնակիցների նկատմամբ: Նրա նախընտրական շտաբից «Ժողովուրդ» օրաթերթին ահազանգեցին, որ ՀՀ պետեկամուտների կոմիտեի հարկային ծառայության Մասիսի բաժինը սկսել է ճնշումներ գործադրել ընդդիմադիր թեկնածուի կողմնակիցների, նրա հնարավոր վստահված անձանց նկատմամբ` ստիպելով մարդկանց հետ կանգնել Գեւորգյանին սատարելու մտադրությունից: Հակառակ դեպքում հարկայինի աշխատակիցները սպառնացել են հաշվեհարդար տեսնել հատկապես նրանց նկատմամբ, ովքեր կա՛մ փոքր խանութ ունեն, կա՛մ տաքսի են վարում: Գեւորգ Գեւորգյանի շտաբից տեղեկացրին նաեւ, որ այդ ճնշումները միշտ չէ, որ իշխանությունների համար ցանկալի արդյունք կտան:




Լրահոս