Մոսկվայում կարմիր լույսի տակ անցնող «ԿամԱԶ»-ը ճզմել է «Նիսանը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չորեքշաբթի գիշերը Մոսկվայի հարավ-արևելքում կատարված ճանապարհատրանսպորտային պատահարից 2 մարդ լուրջ վնասվածքներ է ստացել:

Վորգոգրադի պողոտայի և Մարշալ Չույկովի փողոցի խաչմերուկում աղբատար «ԿամԱզ»-ը բախվել է «Նիսան» մակնիշի մարդատարի հետ: Նախնական տվյալների համաձայն՝ բեռնատարի վարորդը փորձել է խաչմերուկը հատել կարմիր լույսի տակ և բախվել է արտասահմանյան մեքենայի հետ՝ բառացիորեն ճզմելով նրա կողամասը:

Հարվածից մեքենան հայտնվել է աջակողմյան շարքում, ինչից հետո «ԿամԱԶ»-ը դուրս է թռել մարգագետին՝ վնասելով լապտերի սյունը: Երկու տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: Պատահարի պատճառները ճշտվում են:




Լրահոս