Մերկ ակցիա՝ Փարիզի կենտրոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Femen շարժման մոտ տասնյակ ակտիվիստներ Փարիզում բողոքի ակցիա են անցկացրել «Իսլամական պետության» ծայրահեղականների դեմ: Մինչև գոտկատեղ մերկացած կանայք, պլաստմասե ավտոմատները ձեռքներին, Ելիսեյան դաշտերում բացականչել են «Անհավատնե՛ր, վե՛ր կացեք և պայքարե՛ք «Իսլամական պետության» դեմ» և այլ կարգախոսներ:

Ակցիան ընդամենը մի քանի րոպե է տևել, ինչից հետո ակտիվիստները լքել են Ելիսեյան դաշտերը. տեղեկացնում է Интерфакс-ը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:

Միջոցառումը բավականին մեծ հետաքրքրություն է առաջացրել Ելիսեյան դաշտերով զբոսնող զբոսաշրջիկների շրջանում:




Լրահոս