Գորիսում սպառնալիքներով լի հանրահավաք է սկսվել` ընդդեմ Սուրիկ Խաչատրյանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրի դիմաց հավաքվել են մի խումբ երիտասարդներ, որոնք բողոքի ակցիա են անցկացնում ընդդեմ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում նշեց  Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրա Սաֆարյանը:

Նա տեղեկացրեց, որ այսօր դատարանում տեղի է ունեցել Արտակ Բուդաղյանի գործով դատական նիստը, որն էլ նաև պատճառ է հանդիսացել նման ցույց կազմակերպելու համար:

«Մարդիկ բորբոքված են, հատկապես Բուդաղյանի բարեկամները, և  ակցիա են անում ընդդեմ Սուրիկ Խաչատրյանի: Գորիսի բնակչության 90 տոկոսը դեմ է Սուրիկ Խաչատրյանի վերադարձին, և այդ դժգոհությունն արտահայտվում է նաև այսօրվա ակցիայի միջոցով», – նշեց նա՝ հավելելով, որ Խաչատրյանի վերանշանակման դեպքում երիտասարդների մեծ մասը հեռանալու է մարզից:

Ռեկտորի խոսքով, այս պահին ընդհանրումներ դեռևս չեն եղել: «Ակցիան մարդաշատ է, դատարանի շրջակայքում մեծ թվով ոստիկաններ կան և այն մարդիկ, ովքեր պաշտպանում են Բուդաղյանի շահերը», – ընդգծեց նա:




Լրահոս