Երկու անհայտ անձինք հրազենից կրակ են բացել ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Քիսսիմի քաղաքի առևտրի կենտրոնում: Միջադեպի հետևանքով 2 մարդ է տուժել: Տարբեր կողմերի վրա կրակելով՝ զինյալ ամերիկացիները մեքենա են նստել և ընկել սարսափելի ավտովթարի մեջ. տեղեկացնում է ABC News-ը:
Իրավապահները պետք է պարզեն՝ արդյոք ճանապարհատրանսպորտային վթարից զոհված երկու տղամարդիկ հենց նրանք են, ովքեր մինչ այդ կրակ էին բացել Քիսսիմիի Dress For Less առևտրի կենտրոնում: Հայտնի է, որ կրակոցներին նախորդել է լեզվակռիվը երկու անհայտների և առևտրի կենտրոնի այցելուների միջև: Ենթադրյալ կրակողների մեքենան վնասած վարորդը լուրջ վնասվածքներ է ստացել, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Առևտրի կենտրոնի երկու այցելուներին վիրավորած տղամարդիկ փորձել են փախչել ավտոմեքենայով. նրանց հետապնդել է ոստիկանությունը, սակայն տղամարդկանց հետևից հասնել չի հաջողվել: Նրանք դուրս են եկել ճանապարհի հանդիպակաց հատված և առճակատվել այլ ավտոմեքենայի: