Մեր ժամանակներում երիտասարդ զույգերի ծանոթանալու տարբերակները շատացել են: Անցել են ժամանակերը, երբ տղան ու աղջիկը պետք է ծնողների նախաձեռնությամբ ծանոթանային և միայն նրանց համաձայնությամբ շփվեին:
Համալսարանում, փողոցում կամ թատրոնում ծանոթանալու ավանդական տարբերակներին ներկայումս գումարվել է համացանցը: Ավագ սերունդը համացանցային ծանոթություններին վատ չի վերաբերվում, թեև այնքան էլ հիացած չէ այդ տարբերակով:
Armlur.am-ի զրուցակիցները նշեցին, որ ընտանիք կազմելուց առաջ թե՛ տղային, թե՛ աղջկան անհրաժեշտ են ապագա զուգընկերոջ հետ անմիջական շփման և պարբերաբար հանդիպելու հնարավորությունից օգտվել:
Հաճելի էր, որ տարիներ առաջ այս կամ այն միջավայրում իրենց երկրորդ կեսին գտած մեր զրուցակիցներն այժմ էլ իրենց երջանիկ էին համարում և հավատացրեցին, որ ամուր ընտանիք են ձևավորել:
Նաիրա Հովհաննիսյան, Տիգրան Սարգսյան