2014-ին Երևանում շախմատի ևս 5 դպրոց կբացվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայրաքաղաքի վարչական շրջաններում շախմատի դպրոցներ հիմնելու ծրագիրը մեկնարկել էր 2013 թվականին։ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում իմաստուն խաղի դպրոցները գործում են նույն թվականից: 2013-2014թթ. ուստարում այդ դպրոցներ է հաճախել 522 երեխա` 202-ը Աջափնյակում, 320-ը` Դավթաշենում։ 2014 թվականին նախատեսված էր շախմատի դպրոցներ բացել հինգ վարչական շրջաններում՝ Արաբկիրում, Կենտրոնում, Էրեբունիում, Նոր Նորքում և Մալաթիա-Սեբաստիայում։ Արաբկիր,Կենտրոն, Նոր Նորք, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների շախմատի դպրոցների համար նախատեսված տարածքներում աշխատանքներն ավարտվել են և ներքին հարդարումից հետո՝ հոկտեմբերի առաջին կեսին, դրանք պատրաստ կլինեն շահագործման, իսկ Էրեբունի վարչական շրջանում գործընթացը կավարտվի հոկտեմբերի վերջին։

Ծրագիրը շարունակական է և կներառի բոլոր վարչական շրջանները։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս