«Շախմատային Հայաստանը» լույս է ընծայել Գագիկ Հովհաննիսյանի «Արոնյանի 111 գրոհները» գիրքը:
Հեղինակն ընթերցողներին է ներկայացնում Արոնյանի 111 գեղեցիկ պարտիաները, որոնցում իրականացվել են ուշագրավ եւ տպավորիչ զոհաբերություններ:
Գրոսմայստերի անցած ուղին են պատկերում նրա համառոտ կենսագրությունը, շախմատային ելույթների վիճակագրությունը եւ տասնյակ հետաքրքիր գունավոր լուսանկարներ: Զետեղված են նաեւ Արոնյանի յուրօրինակ մտքերը շախմատային կյանքի ու ստեղծագործության վերաբերյալ: