Շակիրան կարող է խանգարել Պիկեի` «Յունայթեդ» տեղափոխվելուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանական «Բարսելոնա»-ի պաշտպան Խերարդ Պիկեն կցանկանար տեղափոխվել անգլիական «Մանչեստեր Յունայթեդ», բայց տրանսֆերին կարող է խանգարել ֆուտբոլիստի երգչուհի ընկերուհի Շակիրան. հայտնում է Daily Mail-ը:

Իսպանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Պիկեն գոհ չէ, որ սկսել է ավելի քիչ հայտնվել ակումբի մեկնարկային կազմում, այդ պատճառով էլ ցանկանում է փոխել ակումբը: Որպես հավանական նոր ակումբ՝ շրջանառվում է «Մանչեստեր Յունայթեդ»-ի անունը, որի կազմում պաշտպանը ելույթ է ունեցել 2004-2008թթ.: Սակայն տեղափոխման համար արգելք կարող է հանդիսանալ Շակիրան, ով չի ցանկանում Իսպանիայից Անգլիա տեղափոխվել:

Պիկեն և Շակիրան ընկերություն են անում դեռ 2011թ., սակայն պաշտոնապես ամուսնացած չեն: 2013թ. հունվարին ծնվեց նրանց առաջնեկը, որին անվանել են Միլան:

 




Լրահոս