ՉԹԱՂԵՑԻՆ ՕԼԻԿԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մաշտոցի այգու համար պայքարող բնապահպան ակտիվիստները երեկ ՀՀ կառավարության շենքի առաջ տեղադրեցին իրենց կողմից պատրաստված խրտվիլակը, որին տվել էին Օլիկ Գարխյան պայմանական անունը, որը մարմնավորում է օլիգարխիան:   
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում բնապահպան ակտիվիստ Գոռ Հակոբյանը հայտնեց, որ կիրակի օրը օլիգարխի թաղումն է եղել: «Որոշել էինք նրան թաղել Մաշտոցի այգում, սակայն հետո հասկացանք, որ պետք չէ նրան թաղել: Որոշվեց, որ որ դին պետք է հանձնենք ՀՀ կառավարությանը, այսինքն` ով որ նրան սնել եւ ստեղծել է»,-ասաց նա: Իսկ ոստիկանները լուռ հետեւում էին այդ արարողությանը, որը բոլորի մոտ ծիծաղ էր առաջացնում:




Լրահոս