Քրեական հեղինակությունից արյունալի վրեժ կլուծվի (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ սեպտեմբերի 12-ին Օդեսայում անհայտ անձինք կրակ են բացել արտասահմանյան համարանիշով երկու ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացել է 1986 թվականին ծնված մի կին, իսկ մեքենայում գտնվողներից մի տղամարդ (1979թ.) հրազենային վիրավորումով տեղափոխվել է մոտակա հիվանդանոց:

vor

Պերպելիե

 

ԶԼՄ-ներում տարածված լուրերի համաձայն` տեղի ունեցածը մահափորձ է եղել քրեական հեղինակություններից մեկի` 39-ամյա վրացի «օրենքով գող» Կախաբերա Պարպարլյեի դեմ: Ականատեսների խոսքով` արձակվել է մի քանի տասնյակ կրակոց:

Հայտնի են դարձել մահափորձի դրդապատճառները: Ըստ տվյալների` «օրենքով գողը» բախտի բերմամբ չի դարձել չեչենական ծագմամբ քրեական հեղինակություններ հանդիսացող ազգականների կողմից իրականացվող «արյունալի վրեժի» զոհը:

018

Տախի

Այսպես, Կախաբար Պարպարլյեն և նրա ընկեր «օրենքով գող» Ռովշան Ջանիևը գտնվում են միջազգային հետախուզման մեջ: Նրանց լուսանկարները տեղադրված են Ինտերպոլի պաշտոնական կայքէջում: Իտալիայի իշխանությունները տարածել են Կախայի և Ռովշանի ձերբակալման մասին թույլատրությունները, քանի որ նրանք մեղադրվում են հանցավոր խումբ կազմելու և ավազակային հարձակումներ կատարելու մեջ:

Նրանց հաճախ կարելի էր հանդիպել Օդեսայի սրճարաններում, ինչը շատ արագ հայտնի է դարձել նրանց վաղուց փնտրողներ և նրանց նկատմամբ վրեժի ծարավով լցված  հեղինակություն համարվող Ադլանին: Մարդասպանների խումբը ավելի քան մեկ շաբաթ հերթապահել է սրճարանի մոտ` սպասելով հարմար պահի: Նրանք էլ, կարծես զգալով, այդ կողմերում տևական ժամանակ չէին երևում:  Ավելին,  «գողերն» ընդհանրապես դուրս էին եկել Օդեսայից: Եվ այդ ժամանակ էլ վրիժառուները որոշում են բավարարվել միայն Պարպալիային վերացնելով:

017

 Ռովշան Ջանիև

Նշենք, որ չեչեն հեղինակություն Ադլանը սպանվել է 2007 թվականին Մոսկվայում: Նախապատմությունը հետևյալն է` 2006 թվականի սեպտեմբերին մայրաքաղաքի «Գենեցվալե» կոչվող ռեստորանում, որը պատկանում է «օրենքով գող» Թամազ Պիպիային, հավաքված են եղել քրեական հեղինակություններն իրենց կանանց և երեխաների հետ: Երեկոյան կողմ բոլորը ցրվել են, մնացել են միայն Պարպալիան և Ուգլավան:

Վերջիններս պահանջել են, որ երաժիշտները նվագեն իրենց համար, սակայն երաժիշտներն էլ հայտնել են, որ իրենց աշխատանքային օրն ավարտվել է: Այս պահին «գողերը» ծեծի են ենթարկել նրանց: Այդ պահին անվտանգության աշխատակիցները զանգահարել են տիրոջը` Թամազին, ով էլ իր հերթին կապ էն հաստատել իր աներձագի` Ադլանի հետ:

19-300x272

Թամազ Սուխումսկի

Վերջինս էլ անհապաղ ժամանել է ռեստորան: «Օրենքով գողերը« վիրավորական արտահայտություններ են հնչեցրել նրա հասցեին, իսկ Ադլանն էլ մոխրամանով ուժգին հարվածել է Տախիին, իսկ Կախային մահու չափ ծեծի է ենթարկել: Արդյունքում երկուսին էլ տեղափոխել են հիվանդանոց:

Ամիսներ անց ծեծված «գողերը» բեյսբոլի փայտերով այնքան են ծեծել Ադլանին, որ նա տեղում մահացել է: Այս ամենից հետո Ադլանի չեչեն հարազատները հետապնդել են «գողերին»` վրեժ լուծելու համար:

Նրանք, իհարկե, հանդիպել են Ադլանի ազգականների հետ` ասելով, թե իրենք այդ դեպքի հետ ոչ մի կապ չունեն: Ավելի վաղ Կախային և Տախիին օգնության է հասել Պարպալիան, ով խոստացել է լուծել բոլոր խնդիրները և պատժել նրանց վիրավորողին, և հենց նա էլ եղել է Ադլանին ծեծողների թվում:

Քրեագետների խոսքով` «Արյունալի վրեժն անպայման պետք է իրականացվի. այն վաղեմության ժամկետներ չի ճանաչում»:




Լրահոս