ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Մենք ունենք լավ ընկերներ, որոնք եկել են Սիրիայից` այստեղ մի քանի տարի մնալու տրամադրվածությամբ: Մեզ հետաքրքիր է, թե ինչպես է կարգավորվում ՀՀ-ում օտարերկրացիների զբաղվածությունը:

Նարինե Այունց, 29 տարեկան, թարգմանչուհի


ՊԱՏԱՍԽԱՆ. «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2006 թվականի դեկտեմբերին, աշխատանքի թույլտվության տրամադրման եւ մերժման կարգն ու ժամկետները, աշխատանքի թույլտվություն տրամադրող լիազոր մարմինը սահմանող ՀՀ կառավարության որոշումը դեռեւս ընդունված չէ: Իսկ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն` «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 4-րդ գլուխը կսկսի գործել միայն այն պահից, երբ կընդունվի կառավարության վերոհիշյալ որոշումը: Ըստ այդմ` ներկայում օտարերկրացիները ՀՀ-ում կարող են աշխատել առանց աշխատանքի թույլտվության:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության
միգրացիոն պետական ծառայություն


«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Օտարերկրացիները Հայաստանում ճիշտ այն կարգավիճակը կունենան, ինչ հայ միգրանտները` արտերկրում: Թեեւ այս դեպքում աշխատանք փնտրող օտարերկրացիները հազիվ թե հաջողություն ունենան: Զվաղվածության խնդիրը մեր երկրում ավելի քան լուրջ է, եւ աշխատանքի կարիք ունեցող տեղացիները, այլ ելք չգտնելով, լքում են հանրապետությունը:




Լրահոս