Տոնավաճառի աշխատակիցներին սպառնացել են եւ հրահանգել` չմասնակցել բողոքի ակցիային. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին «Շրջանառության հարկի մասին» փոփոխված օրենքի դեմ բողոքի ակցիա անցկացրած երեւանյան տոնավաճառների առեւտրականները հնարավոր է այսօր բողոքի դուրս չգան: Բայց ոչ թե ինքնակամ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ՀՀ կառավարությունից տոնավաճառների սեփականատերերին խիստ հրահանգ է տրվել՝ առեւտրականներին թույլ չտալ դուրս գալ տոնավաճառից:

Երեկ տեղեկացանք, որ Երեւանի ոսկու շուկայում եւս նույն ահաբեկչական գործողություններն են իրականացվել: Ինչպես հայտնի է, ոսկու վաճառքով զբաղվողներն օրվա վերջում սովորաբար իրենց ոսկին թողնում են շուկայի բունկերում (այնտեղ ապահով է), առավոտյան այն նորից հետ են վերցնում: «Ժողովուրդ»-ն ահազանգ ստացավ, որ ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը բունկերի աշխատակիցներին հրահանգել է իր անունից վաճառողներին զգուշացնել, որ եթե այսօրվա բողոքի ակցիային մասնակցեն, ապա ի պահ տրված ոսկին հետ չեն ստանա: Գործող իշխանությունն իր էությունը չի փոխում. խնդիրը լուծելու փոխարեն այն բարձրացնողներին է լռեցնում»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս