Օտարերկրյա ներդրումների եւ մասնավոր տրանսֆերտների նվազումն իր ազդեցությունն է թողել նաեւ բանկային համակարգի վրա. «Հայոց աշխարհ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա առաջին ութ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 4,1 տոկոսով: Աճ է արձանագրվել գրեթե բոլոր ոլորտներում` արդյունաբերական արտադրանքի ծավալը աճել է 0,9 տոկոսով, շինարարության ոլորտում աճը 0,4 տոկոս է, իսկ գյուղատնտեսությունում՝ 4,9 տոկոս: Զգալի աճ է գրանցվել նաեւ առեւտրաշրջանառության ծավալներում` 5,7 եւ ծառայությունների ոլորտում` 6,2 տոկոս:
Երկրի տնտեսության վիճակը գնահատելիս տնտեսագետ Բագրատ Ասատրյանը նշել է, որ բերված թվերն ամբողջությամբ չեն գնահատում Հայաստանի տնտեսության վիճակը. «Կան այլ ցուցանիշներ, որոնք ավելի բնութագրական են: Նվազել են ֆինանսական հոսքերը, խոսքը ե՛ւ մասնավոր ներդրումների, ե՛ւ տրանսֆերտների մասին է: Այս տարվա յոթ ամիսներն ամփոփվել են, եւ արձանագրվել է, որ ունենք ցուցանիշների նվազում: Նվազման միտումներ են նկատվում բանկային համակարգին վերաբերող ցուցանիշներում: Երկարատեւ հատվածում` ավելի քան 10 տարի, բանկային համակարգի ընդհանուր ցուցանիշներում` կապիտալ, ակտիվներ, վարկային ներդրումներ, աճ ենք ունեցել, ընդ որում` տպավորիչ աճ` միջինը 15-20 տոկոս: Այս տարի կիսամյակն ամփոփվել է, եւ մասնավորապես ակտիվների մասով աճ չկա, անգամ կա որոշակի նվազում: Այսինքն` օտարերկրյա ներդրումների եւ մասնավոր տրանսֆերտների նվազումն արդեն իր ազդեցությունն է թողնում նաեւ բանկային համակարգի վրա»»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս