«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ներսում կարողանալով բավականին արդյունավետ կերպով ամրացնել իր դիրքերը՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշակի խնդիրներ ունի միջազգային ընկալման եւ արտերկրյա շփումների մասով: Համենայնդեպս` վարչապետի պաշտոնում նշանակվելուց ի վեր նրա օտարերկրյա այցերի աշխարհագրությունը դուրս չի եկել «հարազատ» ԵՏՄ-ից: Պաշտոնավարման հինգ ամիսների ընթացքում վարչապետն այցելել է միայն Ռուսաստան եւ Բելառուս: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` հատկապես այն բանից հետո, երբ մամուլը գրեց, թե ԱՄՆ իշխանությունները չեն ցանկացել, որպեսզի ամենամյա «ԱրմԹեք-2014» համաժողովի բացմանը մասնակցի Հովիկ Աբրահամյանը, ՀՀ կառավարությունից դիվանագիտական կորպուսին հրահանգ է իջեցվել առավելագույն ջանքեր գործադրել` մոտ ժամանակներում Հովիկ Աբրահամյանի համար որեւէ ազդեցիկ երկրում տպավորիչ օրակարգով աշխատանքային այցելություն կազմակերպելու ուղղությամբ: Առայժմ, սակայն, դեսպանների ջանքերն անարդյունք են»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: