«Ժողովուրդ» օրաթերթը մանրադրամներով հավաքել է 10 հազար դրամ եւ սպասում է, որ գործարար Խաչատրյանը գա, տանի իր «արժանապատվության գինը». «Ժողովուրդ» (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թեեւ «X գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը դատարան էր դիմել իր արժանապատվության եւ «Երեւանի թռչնաֆաբրիկա» ընկերության բարի համբավն արատավորելու համար՝ «Ժողովուրդ» օրաթերթից 3 մլն 200 հազար դրամ բռնագանձելու պահանջով, այնուամենայնիվ, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն ամբողջությամբ մերժեց հայցը: Սակայն գործարարը համառորեն բողոքարկեց կայացված որոշումը եւ ՀՀ Վերաքննիչ քաղ.դատարանի դատավորներ Կարեն Չիլինգարյանը, Աստղիկ Խառատյանը եւ Ամրահի Պետրոսյանը վճռեցին բավարարել գործարար Խաչատրյանի բողոքը եւ «Ժողովուրդ» օրաթերթից ու լրագրող Սոնա Գրիգորյանից «հօգուտ Խաչիկ Խաչատրյանի, բռնագանձել 10 հազար ՀՀ դրամ»:

«Ժողովուրդ»-ն արդեն գրել էր, որ զզվելու աստիճան անիմաստ է դարձել ՀՀ-ում դատական ճանապարհով արդարություն որոնելը, դրա համար էլ այլեւս չենք բողոքարկում վճիռը: Հասկանալի է, որ դատարանները տուրք են տալիս օլիգարխիային` եւս մեկ անգամ խայտառակելով նախ` ՀՀ դատական համակարգը, իրենց, ապա` «ձվերի Խաչիկին»:

Հետեւաբար, կատարելով դատարանի պահանջը, «Ժողովուրդ» օրաթերթը մանրադրամներով հավաքել է 10 հազար դրամ, փաթեթավորել եւ սպասում է, որ գործարար Խաչատրյանը կամ նրա ներկայացուցիչը գա, տանի դատարանի կողմից սահմանված «արժանապատվության գինը»՝ 10 հազար դրամը: Հակառակ դեպքում` ստիպված կլինենք մեր ներկայացուցչի հետ ուղարկել այն»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

IMG_7080

IMG_7081

IMG_7082

IMG_7083

IMG_7084

IMG_7086

IMG_7087

IMG_7088

IMG_7090

IMG_7091




Լրահոս