“Կիպրոսի բնակչուհի 104-ամյա Պեգգի Մաքելպայնը դարձել է մոլորակի ամենատարեց բնակիչը, որը պարապլանով թռիչք է իրականացրել: Տարեց կինը, որը երկու երեխա, չորս թոռ եւ երկու ծոռ ունի, թռիչք է իրականացրել 730 մ բարձրությամբ սարից”,-գրում է The Daily Mail-ը: “Ես վայելել եմ թռիչքի յուրաքանչյուր վայրկյանը: Այն ավելի լավ է անցել, քան նախորդ անգամ: Ես, իհարկե, ցանկանում եմ այն կրկնել”,-պատմել է տարեց կինը: Ի դեպ, նա տեղաշարժվում է հաշմանդամի սայլակի օգնությամբ եւ արդեն գրանցվել է Գինեսի գրքում, սակայն նրա նախորդ ռեկորդը գերազանցել էր 101-ամյա ամերիկացին: Իր այժմյան ռեկորդը կինը նշել է շամպայնի գավաթով, սակայն դրանով կենսուրախ տատիկը չի սահմանափակվել, նա նախատեսում է բարելավել իր ռեկորդը:
էՔՍՏՐԵՄԱԼ ՑԱՏԿ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ