Ոստիկանության աշխատակիցը հարվածել է Ֆոլկսվագենին եվ դիմել փախուստի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ մայիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես armlur.am-ին դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21։30-ի սահմաններում Երևանի Պարույր Սևակ և Դրոյի փողոցների խաչմերուկում ՎԱԶ 2121 մակնիշի 43 ՏՏ 466 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Ֆոլկսվագեն Գոլֆ մակնիշի 31 ՕՍ 229 համարանիշի ավտոմեքենային։ ՎԱԶ 2121-ը վարել է ոստիկանության աշխատակից, ով թողնելով ավոտմեքենան դեպքի վայրում՝ դիմել է փախուստի։
Գ. Շամշյանը հայտնում է, որ ըստ տեղեկությունների՝ նրան դեպքի վայրից փախցրել են ոստիկանության մի քանի աշխատակիցներ մեկ այլ ՎԱԶ 2121 մակնիշի 43 ՕՍ 266 համարանիշի ավտոմեքենայով, որում նստած են եղել ոստիկանության աշխատակիցներ։ Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։




Լրահոս