Հանրապետության տարածքում մայիսի 2-ին եղանակը կպայմանավորվի բարձր ճնշման դաշտով: Սպասվում է արևային, ջերմ և առանց տեղումների եղանակ: Միայն արևելյան շրջաններում, այլն էլ` տեղ-տեղ, երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում մինչև 18մ/վրկ: Օդի ջերմաստիճանը ցերեկն այս օրերին կբարձրանա 3-5 աստիճանով:
Երեւանում մայիսի 2-ին կդիտվի արևային, առանց տեղումների եղանակ, տեղ-տեղ հնարավոր է քամի` 2-7մ/վ արագությամբ:
Գիշերը օդի ջերմաստիճանը` +11+13, ցերեկը` +25+27, երեկոյան` +18+20:
Այս մասին armlur.am-ը Տեղեկանում է “Մետեո-TV”-ից: