Առևտրականներն Ազատության հրապարակում հանրահավաք կանեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում առևտրականները կանցկացնեն հանրահավաք: Այս մասին այսօր հայտարարեցին հենց նրանք Կառավարության շենքի դիմաց անցկացվելիք բողոքի ցույցի ժամանակ:

Նրանք հայտարարեցին, որ պայքարելու են այնքան ժամանակ, մինչև իրենց հարցին պատշաճ լուծում տրվի:

Հիշեցնենք, որ վաղ առավոտից մանր ու միջին բիզնեսով զբաղվող առևտրականները կառավարության շենքի դիմաց են և հայտարարել են, որ չեն հեռանա, մինչև կառավարության որևէ անդամ չիջնի իրենց մոտ և լուծում չտա իրենց խնդրին: Նրանք բողոքում են հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի դեմ:





Լրահոս