Մեծ Բրիտանիան պետք է մասնակցի Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների դիրքերի ռմբակոծություններին: Այս մասին հայտարարել է այդ երկրի վարչապետ Դեվիդ Քեմերոնը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում իր ելույթի ժամանակ:
Քեմերոնը հույս ունի արդեն սեպտեմբերի 26-ին ստանալ բրիտանական խորհրդարանի թույլտվությունն այդ հարցում:
Վարչապետը «վտանգավոր մոլորություն» է անվանել սիրիական իշխանությունների հետ համագործակցելու հնարավորության մասին մտածելը. տեղեկացնում է Интерфакс-ը: