Ստացիոնար բուժման մեջ գտնվող ընտրողները կքվեարկեն բուժհաստատություններում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 6-ին կայանալիք ընտրությունների ժամանակ 1454 ընտրող գտնվելու են ստացիոնար բուժման մեջ, հնարավորություն չեն ունենալու ինքնուրույն ներկայանալ ընտրատեղամաս, սակայն ցանկություն են հայտնել մասնակցել ընտրություններին: Նշենք, որ այսօր վերջին օրն էր, երբ բուժհաստատությունների ղեկավարները կարող էին ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն ներկայացնել ստացիոնար բուժում ստացող եւ քվեարկությանն իրենց գրանցման վայրում մասնակցելու հնարավորություն չունեցող քաղաքացիների ցուցակները:
Ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածով, ընտրողների լրացուցիչ ցուցակների օրինակը քվեարկության օրվանից երկու օր առաջ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը փակցնում է տեղամասային կենտրոնում` բոլորի համար տեսանելի տեղում: Լրացուցիչ ցուցակներով, շրջիկ քվեատուփերի օգնությամբ կազմակերպվում է այդ ընտրողների քվեարկությունը հիվանդանոցներում:




Լրահոս