Հ. Աբրահամյանը բարկացավ արդարադատության նախարարի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության նիստի ժամանակ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը մի քանի օրենքի նախագիծ ներկայացնելուց հետո անընդհատ 2-3 օր ժամանակ էր խնդրում, որպեսզի հարցեր քննարկի այլ գերատեսչությունների հետ:

Անընդհատ նույն արտահայտությունը լսելու պատճառով վարչապետը բարկացավ:  «Արդեն ավանդույթ է դարձել, երբ որոշումը ընդունում ենք, և ժամանակ եք խնդրում», – նշեց նա։

Վարչապետն, այսուհանդերձ, համաձայնվելու է ժամանակ տալ միայն տեխնիկական հարցերը քննարկելու համար: Իր բարկությունը նա ուղղեց բոլոր նախարարներին:




Լրահոս