Ինչպես արդեն հայտնել էինք, Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված էր Սուրիկ Խաչատրյանին ՀՀ Սյունիքի մարզպետ նշանակելու հարցը:
Որոշումը բարձրաձայնելուց հետո վարչապետը շնորհավորեց և արդյունավետ աշխատանք ցանկացավ նիստին մասնակցող Սուրիկ Խաչատրյանին:
Հիշեցնենք, որ սյունեցիները դեմ էին վերջինիս նշանակմանը և խստացել էին նշանակման դեպքում մեծ հանրահավաք կազմակերպել: Ընդգծենք, որ Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետ նշանակվելու հարցն այսօրվա կառավարության նիստի օրակարգում հայտնվել է նիստի մեկնարկից րոպեներ անց: