ԱՄՆ Սիեթլ քաղաքի իշխանությունները տուգանք են սահմանել սննդամթերքի ոչ արդյունավետ օգտագործման համար:
Նոր կանոնների համաձայն, եթե աղբամանների 10 %-ից ավելին լցված լինի սննդամթերքի մնացորդներով, ապա դրա սեփականատերը հանդիսացող ընտանիքները յուրաքանչյուր անգամ կտուգանվեն 1 դոլարով: Ընկերությունների և բազմաբնակարանային շենքերի համար տուգանքը կկազմի 50 դոլար:
Վաշինգտոն նահանգի այդ քաղաքն ավանդաբար առանձնանում է բարձր բնապահպանական ստանդարտներով: Ներկայումս քաղաքում վերամշակվում է թափոնների 56%-ը, և այդ թիվը մինչև 60% հասցնելու խնդիր է դրված: Սիեթլը Սան Ֆրանցիսկոյից հետո երկրորդ ամերիկյան քաղաքն է, ուր մասնավոր տնտեսությունները պարտավորեցնում են վերամշակման ենթարկել սննդամթերքի մնացորդները: Նման վերամշակման արդյունքում ստացվում է բարեբեր հող, ինչն էլ նպաստում է մթնոլորտ մղվող արտանետումների նվազեցմանը, տեղեկացնում է BBC-ին: