ՀՀ կառավարության նիստին հաստատվեց քննչական կոմիտեի ծառայողների պարտադիր պետական ապահովագրության և ապահովագրական գումարների չափերի, դրանց հաշվարկման, վճարման կարգի ու պայմանների հետ կապված հարաբերությունները: Ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում հաշմանդամ ճանաչվելու և առողջությանը վնաս պատճառվելու դեպքերում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողին պետական պարտադիր ապահովագրական միանվագ գումար է վճարվում.
1) առաջին խմբի հաշմանդամին և առողջությանը վնաս պատճառված անձին՝ չորս հարյուր հիսունհինգ հազար դրամի չափով. 2) երկրորդ խմբի հաշմանդամին՝ սույն կետի 1-ին ենթակետում նշված գումարի 80 տոկոսի չափով. 3) երրորդ խմբի հաշմանդամին՝ սույն կետի 1-ին ենթակետում նշված գումարի 60 տոկոսի չափով։
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողներին պարտադիր պետական ապահովագրական գումարներ են հատկացվում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ներկայացրած ցուցակների հիման վրա: